Այսօր առավոտյան Երևանի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես: Այդ մասին հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: «Վթարի մասին ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա ջուր» ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասի մասնագետները մեկնել են վթարի վայր: Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:



