Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյին՝ Չինաստանի ազգային տոնի՝ ՉԺՀ կազմավորման 77-ամյակի առթիվ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին, Չինաստանի ղեկավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության և բարեմաղթանքների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև այդ ուղղությամբ առկա հնարավորությունները։



