Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 2-ին Ուկրաինային է 2,9 միլիարդ եվրո է փոխանցել բյուջետային կարիքները և պետականապարատի աշխատանքը ֆինանսավորելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: «Այսօր Եվրահանձնաժողովը Ուկրաինային է հատկացրել 2,9 միլիարդ եվրո՝ ֆինանսական կարիքներին աջակցելու և պետական կառավարման վարչակազմի գործունեությունն ապահովելու համար, մինչ երկիրը շարունակում է պաշտպանվել Ռուսաստանի ծավալած պատերազմի դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 2-ին փոխանցված միջոցներից 800 միլիոն եվրոն առաջին անգամ տրամադրվել է Ukraine Facility մեխանիզմի միջոցով՝ 2026–2027 թվականների համար 90 միլիարդ եվրո ծավալով Ուկրաինային աջակցության վարկի շրջանակներում։ 2022 թվականից ի վեր ԵՄ-ն և դրա անդամ պետությունները Ուկրաինային, ընդհանուր առմամբ, տրամադրել են 227,4 միլիարդ եվրոյի աջակցություն, այդ թվում՝ 3,8 միլիարդ եվրոն՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից, նշվում է հաղորդագրության մեջ։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ մինչև 2026 թ. վերջը Ուկրաինայի համար հասանելի է մնում ևս 33,7 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն՝ համապատասխան պայմանների կատարման դեպքում. այն ներառում է 29,3 միլիարդ եվրո՝ Ուկրաինային աջակցության վարկի շրջանակներում և 4,4 միլիարդ եվրո՝ Ukraine Facility սկզբնական ծրագրով։



