Միջազգային ֆինտեխ էկոհամակարգի կենտրոնում․ Հայէկոնոմբանկը մասնակցեց Sibos 2026 համաժողովին Մայամիում

Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Հայէկոնոմբանկը Մայամիում բարձր ղեկավարության մակարդակով մասնակցեց SWIFT միջազգային համակարգի ամենամյա Sibos 2026 համաժողովին, որն այս տարի անցկացվեց «Թվային ֆինանսներ՝ արհեստական բանականությամբ առաջնորդվող տնտեսությունների համար» խորագրի ներքո: Արհեստական բանականության կիրառմանը պատրաստ ֆինանսական ենթակառուցվածքների ձևավորումն այսօր համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի առաջնահերթություններից է։ Այս համատեքստում ֆինանսական ոլորտի ավելի քան 500 միջազգային փորձագետների քննարկումների առանցքում էին գործառնական մոդելների արդիականացման, թվային փոխակերպումների և հմտությունների զարգացման հարցերը։ Համաշխարհային ֆինանսական համակարգի զարգացմանը, միջազգային փոխանցումների կատարելագործմանը և ֆինանսական ենթակառուցվածքների անվտանգությանը վերաբերող պանելային քննարկումներից և առկա ու նոր գործընկերների հետ հանդիպումներից բացի, Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները մասնակցել են նաև բանկային և ֆինտեխ արդյունաբերության նորարարություններին վերաբերող տարբեր աշխատանքային մոդուլների: Համաժողովը վերահաստատեց կարևոր մի գաղափար. ֆինանսական ոլորտի ապագան մեծապես պայմանավորված է լինելու ավանդական համակարգերի և նորարարական լուծումների սահուն ինտեգրմամբ: Նման հեղինակավոր համաժողովներին մասնակցությունը վերահաստատում է Հայէկոնոմբանկի պատրաստակամությունը՝ տեղական շուկայում ներդնելու միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիական նորարարությունները, ինչպես նաև լավ հնարավորություն է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու համար։ 86 86 | aeb.am Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15110

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով