Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հետ։ APA գործակալությունը գրում է, որ հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են Իրան–Անդրբեջան հարաբերություններին առնչվող վերջին զարգացումներին և գործընթացներին։ Արաղչին իրանցի դիվանագետի հետ քննարկել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման առկա հնարավորությունները, Իրան–Ադրբեջան մշտական փոխգործակցության և խորհրդակցությունների ամրապնդման ուղիները։



