Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների՝ զրոյական ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը հոկտեմբերի 7-ը ներառյալ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների համար կազմել է 386 հատ։ Քվոտայի 98 տոկոսն արդեն օգտագործվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ «Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 872 հատ կամ օգտագործվել է 75%-ը։ Դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 386 հատ կամ օգտագործվել է 98%-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Տվյալները վերաբերում են ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնությանը։



