Եվրոպական խորհրդարանում ցուցադրվել է Թրամփի ծաղրական արձանը

Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարանի շենքում ցուցադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2,5 մետր բարձրությամբ ծաղրական արձանը։ Դանիացի նկարիչ Յենս Գալշիոտի ստեղծած «Orange Plague» («Նարնջագույն ժանտախտ») արձանը Թրամփին պատկերում է մերկ վիճակում՝ ոսկեգույն մահակով, փոքրահասակ տղամարդու ուսերին նստած։ Քանդակի կողքին տեղադրված բացատրական գրառումներում Թրամփը ներկայացվում է որպես «Անարդարության արքա», որը նստած է մեկ այլ մարդու մեջքին՝ նրան ծանրության տակ կքած պահելով։ Գալշիոտը արձանը ներկայացրել է նաև որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարին խոչընդոտելու վերաբերյալ իր քննադատության խորհրդանիշ։ Արձանը Եվրոպական խորհրդարանում կցուցադրվի մինչև հինգշաբթի։ Այն ցուցադրելու հրավերը կատարել է Դանիայի ձախակողմյան եվրապատգամավոր Պեր Կլաուզենը։ Թրամփը արձանի ցուցադրությանը դեռ չի արձագանքել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15214

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով