Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը Հորդանանի թիմի հետ։ Մարիամ Ստեփանյանի թիմը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Մեր ընտրանուց աչքի ընկան Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփեց ավելացված ժամանակում։ «Խաղացինք մինչև վերջ, չվախեցանք դժվար պահերից և ամենակարևորը՝ հավատացինք, որ կարող ենք հաղթել։ Շնորհակալ եմ աղջիկներին՝ նվիրվածության և պայքարի համար»,-խաղից հետո նշել է Մարիամ Ստեփանյանը։ Հոկտեմբերի 10-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում։



