Թրամփի Ֆլորիդայի գոլֆի ակումբը կարող է վերածվել նախագահական հանգստավայրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում գտնվող իր գոլֆի ակումբի տարածքում կարող է ստեղծվել նախագահական հանգստավայր՝ Քեմփ Դևիդի նմանությամբ։ Սպիտակ տունը հաստատել է, որ կառավարությունը քննարկում է այդ հնարավորությունը։ Թրամփի խոսքով՝ գաղափարը առաջարկել են ԱՄՆ գաղտնի ծառայությունն ու զինվորականները։ Որպես առավելություններ նշվում են տարածքի շուրջ բարձրահարկ շենքերի և բնակելի տների բացակայությունը, անվտանգության բարձր մակարդակը, իրավապահների և օդանավակայանի մոտ գտնվելը։ Նախատեսվում է, որ հանգստավայրից կարող են օգտվել նաև ԱՄՆ ապագա նախագահները և այնտեղ հանդիպումներ անցկացնել օտարերկրյա առաջնորդների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15300

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով