Ռուսաստանը Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացումը գնահատում է որպես էսկալացիա

Մերձբալթյան երկրներում իր ռազմական ենթակառուցվածքն ուժեղացնելու ԱՄՆ-ի պլանները հակասում են Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու՝ Վաշինգտոնի հայտարարած նպատակին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պաշտոնյային խնդրել են մեկնաբանել հաղորդագրությունները, համաձայն որոնց Էստոնիան իր զորքերը տեղափոխում է Ռուսաստանի հետ սահման։ «Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի լրացուցիչ զորակազմերի, այդ թվում՝ ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայումը և համապատասխան ռազմական ենթակառուցվածքի ստեղծումը Մերձբալթյան երկրներում մենք միանշանակ գնահատում ենք որպես էսկալացիա», – Զախարովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Նման պլանները, որոնք հասունանում են Վաշինգտոնի վարչակազմում, հակասում են հենց իր կողմից հայտարարված ձգտմանը՝ նպաստելու Եվրոպայում լարվածության նվազեցման դիվանագիտական ու քաղաքական ուղիների որոնմանը։ Առճակատման այս բոլոր քայլերը համապատասխանում են Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ռուսաստանին հարող շրջաններում Արևմուտքի արագացված ռազմականացման ծրագրերին՝ այսպես կոչված Արևելքից եկող սպառնալիքի կեղծ պատրվակով», – նշել է Զախարովան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15301

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով