ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական անհատական պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները 80 ֆիզիկական և 20 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք «պատասխանատու են արտերկրում Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների համար»։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի հրապարակած հայտարարության մեջ։ Անհատական սահմանափակող միջոցների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թ․ հոկտեմբերի 9։ Ըստ հայտարարության՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Ռուսաստանի շարունակական և սաստկացող հիբրիդային գործողությունները»։ Ցուցակում ներառված անձանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց համար հասանելի դարձնել ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։ Ֆիզիկական անձինք նաև ենթարկվում են ճանապարհորդության արգելքի. նրանք չեն կարող մուտք գործել կամ անցնել ԵՄ տարածքով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15301

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով