Ուկրաինան հարվածել է Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին

Ռուսաստանի Ռյազանի մարզում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաստատել է ընկերությունը՝ նշելով, որ տուժածներ չկան, սակայն տվյալների կենտրոնի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է։ «Տուժածներ չկան, համապատասխան ծառայություններն աշխատում են տեղում՝ վերացնելով հետևանքները։ Տվյալների կենտրոնի աշխատանքը ամբողջությամբ դադարեցված է»,– հայտնել են «Յանդեքս»-ի մամուլի ծառայությունից։ Ընկերությունը նաև նախազգուշացրել է, որ դրա հետևանքով իր որոշ ծառայություններ կարող են ժամանակավորապես անհասանելի լինել։ Ռյազանի մարզի իշխանությունները հայտնել էին, որ հինգշաբթի գիշերը տարածաշրջանի օդային տարածքում խոցվել է երկու անօդաչու Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ ձեռնարկության տարածքին հարված է հասցվել, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15288

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով