Կրամատորսկում ռուսական հարվածներից 30 մարդ է զոհվել, ՌԴ-ում թիրախավորվել է «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ մարդիկ են զոհվել: Կրամատորսկում հարվածի տակ է հայտնվել երկու երթուղային ավտոբուս: 30 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Դատախազությունը հայտնել է, որ ռուսական ուժերը Կրամատորսկին են հարվածել սավառնող ռումբով, առավոտյան ժամը 10:00-ին: Եվս 3 մարդ զոհվել է Կրամատորսկի համայնքի Բելենկոյե ավանում: Հարվածների է ենթարկվել նաև Կիևը, որ տեղ կա 2 զոհ, մի քանի վիրավո : Իսկ Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում հոկտեմբերի 7-ի հարվածից փլուզված շենքում զոհերի թիվը հասել է 22-ի, այդ թվում՝ հինգ երեխա: 54 մարդ վիրավորվել է: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտնել է, որ ռուսական հրետակոծություններն ավերածություններ են պատճառել երկրի 10 մարզում: Ուկրաինական ուժերն էլ Ռուսաստանի Ռյազանի մարզում անօդաչուներով հարվածել են «Յանդեքս» ընկերության տվյալների կենտրոնին, որտեղ հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան: Տվյալների կենտրոնի աշխատանքը դադարեցվել է, «Յանդեքս»-ի ծառայությունների մի մասը կարող է անհասանելի լինել: Բաշկորտոստանի Սալավատ քաղաքում, ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի, թիրախավորվել է նավթավերամշակման գործարան, որտեղ հրդեհ է բռնկվել: Ռուսական կողմը ևս հայտնել է Սալավատում հարձակման մասին, սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ օբյեկտ է հարվածի ենթարկվել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15294

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով