Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած երկրի ջանքերը։ Նա շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին՝ կարգավորման գործընթացին նպաստելու պատրաստակամության համար։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ նման նախաձեռնությունները կօգնեն Կիևին և եվրոպական երկրներին անցնել խաղաղ կարգավորման փուլին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանը ներկայացրել է Ուկրաինայի հարցով նոր առաջարկ, որը Կիևը բնութագրել է որպես ստացված չորս առաջարկներից ամենալայնը։



