Իրանում հայտարարել են,  որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը

Հորմուզի նեղուցով նավագնացությունը կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամադ Մոխբերը։ «Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», – նշել է Մոխբերը, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։ Նա հավելել է, որ Թեհրանը «փոխում է իր ռազմավարությունը՝ համապատասխան հակառակորդի ռազմավարության փոփոխությանը»։ Ինչպես նշել է Մոխբերը, Իրանի գործողությունները կարող են լինել զանազան, բայց Իսլամական Հանրապետության ղեկավարությունն անում է այն ամենն, ինչը համապատասխանում է պետության լավագույն շահերին: Հոկտեմբերի 8-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումները, որ Հորմուզի նեղուցը փակ է, և որ Թեհրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ։ CENTCOM-ի պնդմամբ՝ ներկայում Հորմուզի նեղուցով անցնում են առևտրային նավեր, որոնք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15309

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով