Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը, 13-ի և 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.5°C (2003թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.2°C (1957թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.7°C



