Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին

Արքայազն Հարին պատմել է, որ 2019 թվականին Մեծ Բրիտանիայից Կանադա տեղափոխվելուց հետո շուրջ երկու շաբաթ գտնվել է դեպրեսիվ վիճակում: Վշտի և հոգեբանական ճգնաժամերի հաղթահարմանը նվիրված առցանց վարպետության դասի ընթացքում Հարին ասել է, որ տարիներ շարունակ գտնվել է մշտական սթրեսի և ադրենալինի բարձր մակարդակի ազդեցության տակ։ «Վանկուվերում հայտնվելուց երկու-երեք օր անց ես ապրեցի ադրենալինի մակարդակի կտրուկ անկում, որին նախկինում երբեք չէի բախվել։ Այնպիսի տպավորություն էր, թե ինձ անհրաժեշտ էր մշտական սթրեսը, որպեսզի ուղեղս կարողանար նորմալ գործել։ Տանը ես լիովին անօգնական էի դարձել և մոտ երկու շաբաթ ընկա դեպրեսիայի մեջ», — նշել է արքայազնը։ Արքայազն Հարին նաև խոստովանել է, որ 1997 թվականին մոր՝ Ուելսի արքայադուստր Դիանայի ողբերգական մահից հետո երկար ժամանակ ապրել է «էմոցիոնալ թմրածության» մեջ, քանի որ ուրախանալու կամ երջանիկ լինելու յուրաքանչյուր փորձի դեպքում մեղքի ու դավաճանության զգացում է ունեցել: Արքայազն Հարին, ով ավելի վաղ հրաժարվել էր թագավորական ընտանիքի պաշտոնական պարտականություններից, վերջերս կնոջ՝ Մեգանի և երկու երեխաների հետ ԱՄՆ-ից կարճատև այցով վերադարձել է Մեծ Բրիտանիա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15434

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով