«Իզվեստիա»․ Վարոս Սիմոնյանը կարող է առնչություն ունենալ կեղծ հավաստագրերի տրամադրման հետ

Ռուսական «Իզվեստիա» թերթը հրապարակել է հետաքննություն, ըստ որի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Վարոս Սիմոնյանը կարող է առնչություն ունենալ ապրանքների համապատասխանության կեղծ հավաստագրերի տրամադրման համակարգին։ Պարբերականի տվյալներով՝ Հայաստանի և Ղրղզստանի որոշ լաբորատորիաներ ապրանքների համապատասխանության հավաստագրեր են տրամադրել առանց անհրաժեշտ փորձարկումների։ Հրապարակման համաձայն՝ շուրջ 15 հազար հավաստագրի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր։ Քննության շրջանակում հայտնվել է 11 լաբորատորիա, որոնցից 10-ը՝ Ղրղզստանում, մեկը՝ Հայաստանում։ «Իզվեստիա»-ի աղբյուրները ենթադրում են, որ Սիմոնյանը կարող էր աջակցել այդ կազմակերպությունների շահերի պաշտպանությանը և խոչընդոտել ԵԱՏՄ միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրմանը։ Հիշեցնենք, որ Վարոս Սիմոնյանը 2019–2021 թվականներին զբաղեցրել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի հոկտեմբերին ազատվել է այդ պաշտոնից, իսկ նոյեմբերի 24-ին Հայաստանի առաջարկությամբ նշանակվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ՝ նախարար։ Մինչ այդ նա աշխատել է նաև Եվրոպական միությունում Հայաստանի առևտրային ներկայացուցչության համակարգում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15452

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով