Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ Երևանի տոնի առթիվ արված շնորհավորանքին։ «Երեկվա տոնը չփչացնելու համար արձագանքեմ հիմա։ Թե բա՝ «Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»։ Սա Սամվել Կարապետյանի շնորհավորանքն է երևանցիներին՝ Երևանի տոնի առթիվ։ Երևի տնային կալանքի տակ երկար մնալուց հետո միայն կարող է մարդու մտքով անցնել երևանցիներին այսպիսի «շնորհավորանք» մատուցել։ Երևանի տոնն այս տարի միանգամայն այլ տեսք ուներ՝ առավել ուրախ, գունեղ ու հագեցած։ Ի հեճուկս չկամների, բայղուշների ու ինքնահռչակ մարգարեների»,-գրել է խոսնակը։



