ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Հորմուզի նեղուցում ծովային ականի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել 750 հազար բարել նավթ տեղափոխող լցանավում։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։ «Լցանավը, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթ, անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները, փորձել է անցնել չարտոնված երթուղով, ինչի հետևանքով պայթել է ծովային ականի վրա։ Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել», – Tasnim-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։ Գործակալության տվյալներով՝ սա հոկտեմբերի 11-ին Հորմուզի նեղուցում ծովային ականի պայթյունի հետևանքով վնասված երրորդ լցանավն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15624

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով