Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Չինաստանի իշխանությունները հավանություն են տալիս խաղաղ երկխոսությանն ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը: «Մենք մշտապես կարծում ենք, որ երկխոսությունը (ուկրաինական) ճգնաժամի կարգավորման միակ ուղին է, և հավանություն ենք տալիս այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով երկու երկրների միջև հայտարարված էներգետիկ հրադադարին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15545

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով