Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ստեղծված իրավիճակը։ Արաղչին մտահոգություն է հայտնել լարվածության սրման առնչությամբ՝ նշելով, որ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու փորձերն ու քաղաքական կարգավորման անտեսումը կարող են ավելի բարդացնել իրավիճակը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա ճգնաժամերը ռազմական լուծում չունեն։ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև բանակցությունների մեկնարկին՝ նպաստելով հակասությունների քաղաքական ճանապարհով կարգավորմանը։



