Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելին տեսաուղերձ է հղել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ շնորհակալություն հայտնելով նվերի համար։ Մխիթարյանը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում «Ինտերի» երկրպագու Բոչելին ձեռքում պահում է ֆուտբոլիստի մարզաշապիկը։ «Սիրելի՛ Միկի, հենց նոր ստացա այս հրաշալի մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և քեզ ամենայն բարիք եմ մաղթում։ Մինչև հանդիպում»,– ասել է երգիչը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում» հանդես է գալիս 2022 թվականից։



