Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Համբարձման կղզուց հյուսիս, 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղին։ Երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 13-ին, էպիկենտրոնը գտնվել է Համբարձման կղզուց 990 կմ հյուսիս։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ծառայության գնահատմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է ավերիչ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։



