Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում

Չինաստանի կառավարությունը կհամագործակցի համապատասխան կողմերի հետ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ իր կարծիքով՝ Չինաստանը և Ռուսաստանն Իրանին օգնություն չեն ցուցաբերում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Չինական կողմն արդեն բազմիցս շարադրել է իր դիրքորոշումը համապատասխան հարցերի վերաբերյալ, և մենք այսուհետև նույնպես համապատասխան կողմերի և միջազգային հանրության հետ համատեղ կառուցողական ջանքեր կգործադրենք՝ Մերձավոր Արևելքում խաղաղ և կայուն զարգացման վերականգնման նպատակով», – ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15626

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով