Եկեղեցու բարեներոգման քննիչ հանձնաժողովը 6 ամսում չի հասցնի իր գործն ավարտել. կլինի 1 կամ 1.5 տարի

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովը քննիչ հանձնաժողով է ստեղծել՝ ուսումնասիրելու Հայ առաքելական եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը։ Խորհրդարանը մտնում է մի տիրույթ, որտեղ հատվում են Սահմանադրությունը, կրոնական ազատությունը, եկեղեցական ինքնավարությունը, հանրային հաշվետվողականությունը և քաղաքական իշխանության սահմանները։ Մայր Աթոռն այս նախաձեռնությունը համարում է Եկեղեցու ներքին գործերին միջամտություն։ Իշխանությունը պնդում է, որ խոսքը հանրային նշանակության խնդիրների ուսումնասիրության մասին է։ Հայ եկեղեցու նվիրապետական բոլոր աթոռները, միջազգային եկեղեցական կառույցներն էլ արդեն մտահոգություններ են հայտնել Հայաստանում պետություն–Եկեղեցի հարաբերությունների զարգացումների վերաբերյալ։ Այս հակադրության մեջ կա շատ ավելի սկզբունքային հարց. ինչպե՞ս կարող է ժողովրդավարական պետությունը պահանջել հաշվետվողականություն պատմական ու ազգային նշանակության կրոնական հաստատությունից՝ առանց խախտելու նրա ինքնավարությունը։ Եվ կարո՞ղ է խորհրդարանական քննությունը դառնալ ճգնաժամի հանգուցալուծման միջոց, այլ ոչ թե դրա հերթական դրսևորումը։ Հնարավոր է՝ հանձնաժողովն իր առաջին նիստն անցկացնի արդեն այս շաբաթ։ Մեր զրուցակիցը հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանն է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15666

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով