Հռոմի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հռոմի պապ Լեւոն 14-ի վիրահատությունն ավարտվել է հաջողությամբ: Հաղորդվում է, որ հեռացվել է աջ թոքի ստորին բիլթը, և տեղում իրականացված հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է թոքի ադենոկարցինոմայի ախտորոշումը: Սրբազան Քահանայապետը վերադարձել է իր հիվանդասենյակ։ «Սրբազան Քահանայապետը, ինչպես և նախատեսված էր, ենթարկվել է կրծքավանդակի վիրահատության: Հեռացվել է աջ թոքի ստորին բիլթը: Տեղում իրականացված հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է թոքի ադենոկարցինոմայի ախտորոշումը, ինչպես որ ենթադրվում էր նախավիրահատական հետազոտություններից: Սրբազան Քահանայապետը վիրահատարանում անցկացրել է մոտ երեք ժամ. վիրահատության տևողությունը կազմել է շուրջ 90 րոպե: Վիրահատությունն անցել է հաջող, և որևէ բարդություն չի գրանցվել: Վիրահատությունից հետո Պապն արթնացել է առանց խնդիրների և կարճատև դիտարկումից հետո վերադարձել է 10-րդ հարկում գտնվող իր հիվանդասենյակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15829

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով