Սկզբունքորեն չեմ հավատում Պուտինին. Ֆրեդերիկսեն

Ֆրեդերիկսենի խոսքով՝ եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն ցանկանար, կարող էր պարզապես դադարեցնել պատերազմը։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ է վարում Եվրոպայի դեմ՝ ինչպես Ուկրաինայում ռազմական գործողությունների, այնպես էլ եվրոպական այլ երկրների դեմ հիբրիդային միջոցների կիրառման միջոցով։ Ֆրեդերիկսենի խոսքով՝ եթե Ռուսաստանն իսկապես խաղաղություն ցանկանար, կարող էր պարզապես դադարեցնել պատերազմը։ «Եթե Ռուսաստանը խաղաղություն ցանկանար, կարող էր պարզապես կանգ առնել։ Հարձակվող կողմը հենց Ռուսաստանն է։ Այս պահին Եվրոպայում ոչ ոք չի հարձակվում, բացի Ռուսաստանից»,- հայտարարել է Դանիայի վարչապետը։ Նա նաև նշել է, որ սկզբունքորեն չի հավատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և չի կարծում, որ եվրոպական երկրները պետք է համագործակցեն Մոսկվայի հետ։ «Ես սկզբունքորեն չեմ հավատում, որ Պուտինին կարելի է վստահել։ Չեմ կարծում նաև, որ մենք պետք է համագործակցենք Ռուսաստանի հետ։ Ինչի՞ շուրջ պետք է համագործակցենք, երբ նրանք ցանկանում են գրավել Եվրոպայի որոշ հատվածներ։ Նրանք ամեն օր պատերազմ են վարում Եվրոպայի դեմ՝ անմիջականորեն Ուկրաինայում, իսկ մնացածիս դեմ՝ հիբրիդային պատերազմի միջոցով»,- ասել է Ֆրեդերիկսենը։ Դանիայի վարչապետը նաև ասել է, որ Ուկրաինան բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների. «Ուկրաինան սպառում է իր ֆինանսական միջոցները։ Իրականում դա արդեն տեղի է ունեցել։ Նրանք չեն կարող գնել այն, ինչի կարիքն ունեն, և չեն կարող արտադրել այն, ինչ իրենց անհրաժեշտ է»,- նշել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15907

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով