Քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև դիտորդական առաքելությունների իրականացման մեխանիզմներին և դրանց հետագա զարգացման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև խորհրդարանական երկխոսության միջոցով համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15907

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով