Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրող և մեկնաբան Ջելալ Չիֆթչիի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգը փոխելու կոչերի և կրոնական թշնամանք հրահրելու հոդվածներով։ Գերատեսչության հաղորդմամբ՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի մասին նախարարների կաբինետի որոշման ընդունումից հետո սոցիալական ցանցերում սկսել են տարածվել արմատական կրոնական բովանդակությամբ նյութեր, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված հրապարակումներ։ Հետաքննության տվյալներով՝ նման նյութերի տարածմանը մասնակցել է նաև Թուրքիայի քաղաքացի, Şanlıurfa Olay թերթի մեկնաբան Ջելալ Չիֆթչին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հրապարակումներում եղել են իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգը փոխելու և կրոնական թշնամանք հրահրելու կոչեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15922

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով