Ուկրաինայում խաղաղություն լինելու է եթե ոչ այս, ապա՝ հաջորդ տարի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է կատարի իր խոստումները և մասնակցի ընտրություններին։ «Պետք է կատարել խոստումները, պետք է գնալ ընտրությունների։ Այս հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ է․ եթե խոստացել ես, ուրեմն պետք է կատարես խոստումներդ»,- նշել է նա։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինայում պատերազմը կավարտվի այս կամ հաջորդ տարի։ «Խաղաղություն լինելու է։ Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի։ Ես բացարձակապես համոզված եմ դրանում»,- նշել է նա։ Բելառուսի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն ավելի հզոր է և ավելի ամուր, քան Ուկրաինան։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15918

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով