Հայաստանի և Թուրքիայի նախարարները մտքեր են փոխանակել տնտեսական օրակարգի շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման հետ կապված ընթացակարգերին։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15918

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով