ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավի այրվելու մասին

Հորմուզի նեղուցում ավելի քան 2 միլիոն բարել չվերամշակված նավթ տեղափոխող բեռնատար նավ է այրվել։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի տարածած հայտարարությանը։ Սուպերտանկեր տեսակի նավը ծովային ականի է բախվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ ԻՀՊԿ ներկայացուցիչների խոսքով՝ լցանավը փորձել է անցնել նեղուցի ոչ թույլատրելի հատվածով՝ նախապես անջատելով տեղորոշման համակարգը։ Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրանական լրատվամիջոցների պնդմամբ՝ սուպերտանկերը նավարկությունն իրականացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16067

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով