Լուրջ խնդրի առաջ ենք. Փաշինյանի հայտարարությունը վկայում է՝ դրսի գործընկերները չեն ազդում Բաքվի վրա

Հայաստանը կանգնած է պատմական վերադասավորման առաջ։ Նիկոլ Փաշինյանը մինչև 2031 թվականը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը հռչակում է իր քաղաքական գլխավոր նպատակ, մինչդեռ տարածաշրջանում արդեն ընթանում է նոր աշխարհաքաղաքական և տնտեսական կարգի ձևավորումը։ Վաշինգտոնյան համաձայնություններն ու TRIPP-ը Հայաստանին ինքնուրույնության նոր հնարավորություններ են տալիս, Ռուսաստանը 3+3 ձևաչափով փորձում է պահպանել իր ազդեցությունը, իսկ հայկական երկաթուղու ապագան կրկին կախված է Մոսկվայի հետ եռամսյա բանակցություններից։ Այս ամենի կենտրոնում մեկ հիմնարար հարց է՝ Հայաստանը խաղաղության արդյունքում դառնալո՞ւ է ինքնիշխան, անվտանգ և տնտեսապես մրցունակ պետություն, թե՞ պատերազմի ավարտը պարզապես փոխելու է նրա կախվածությունների աշխարհագրությունը։ Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ քննարկել ենք խաղաղության իրական գինը, տարածաշրջանային ուժերի նոր հաշվարկները և այն որոշումները, որոնք կարող են կանխորոշել Հայաստանի առաջիկա տասնամյակները։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16021

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով