Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ։ «Մշակութային ժառանգության պահպանության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ։ Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և ընդգծելու դրա պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը։ Հայաստանում տարեցտարի ընդլայնվում են այս օրվան նվիրված նախաձեռնությունները՝ ներգրավելով նոր համայնքների, մշակութային և կրթական հաստատությունների։ Կազմակերպվող միջոցառումները նպաստում են հայկական ավանդույթների, գիտելիքների և հմտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը։ Ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման, ավանդական արհեստների խթանման և բնության ու բնական ռեսուրսների պահպանության գործում։ Այն կարող է նաև նպաստել մեր հանրային և տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով նոր գաղափարներ, խթանելով զբոսաշրջությունն ու ստեղծարար արդյունաբերության զարգացումը։ Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Շարունակական ծրագրերի իրականացումը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, հանրության ներգրավվածությանը և մշակութային արժեքների փոխանցմանը սերունդներին։ Ոլորտի մասնագետներին ու ներկայացուցիչներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ու փոխանցման գործում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16026

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով