Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի հազվագյուտ առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է գրեթե 400 հազար դոլարով։ Այս կոշտ կազմով հրատարակությունից հայտնի է ընդամենը 500 օրինակ։ 1997 թվականին հրատարակված գիրքը պարունակում է առաջին հրատարակությանը բնորոշ մի շարք առանձնահատկություններ, այդ թվում՝ 53-րդ էջում «1 wand» (մեկ կախարդական փայտիկ) արտահայտության կրկնությունը։ Գիրքը վաճառվել է հոկտեմբերի 14-ին՝ ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Heritage Auctions աճուրդի տանը։ Չորս րոպե տևած մրցակցային սակարկություններից հետո այն վաճառվել է 320 հազար դոլարով, իսկ գնորդի հավելավճարով ընդհանուր արժեքը կազմել է 400 հազար դոլար։ Նույն աճուրդում վաճառվել են նաև Ջոան Ռոուլինգի ստորագրությամբ «Հարի Փոթերի» ամերիկյան առաջին հրատարակությունների օրինակներ՝ 4000-ից մինչև 18․750 դոլարով։



