Հնդկաստանի Գվալիոր քաղաքում շաբաթ երեկոյան բեռնատարը մխրճվել է տաճարի մոտ աղոթող մարդկանց ամբոխի մեջ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նախնական քննությունը ցույց է տվել, որ վարորդը տեխնիկական անսարքության հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը։ Թերթի տվյալներով՝ ուխտավորներից հինգը ծանր վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Գվալիորի տարբեր հիվանդանոցներ։ Մյուս տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։



