Մոսկվան բարձր է գնահատում ԱՄՆ-ի միջնորդական ջանքերն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա դուք գիտեք, որ ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական, խաղաղարար ջանքերը։ Մենք բարձր ենք գնահատում դա», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը։ ՌԴ նախագահի խոսնակը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումն առանց Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցության անհնար է։



