ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվել է Հարավային Կորեա։ Ավանեսյանը հոկտեմբերի 19-22-ը Սեուլում կմասնակցի Համաշխարհային կենսառողջապահական գագաթնաժողովին։ Նախարարի գործուղման օրապահիկի ծախսերը կհոգան ՀՀ պետական բյուջեի՝ Առողջապահության նախարարությանը հատկացված միջոցներից։ Իսկ ճանապարհածախսն ու գիշերավարձը կվճարի հրավիրող կողմը։



