Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ ստուգման շրջանակներում իրականացված տեղանքի չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում կատարվել են շինության ապամոնտաժման և հարթեցման աշխատանքներ, որի հետևանքով – 580 քմ մակերեսով հատուկ պահպանվող տարածք դեգրադացվել է, – 33 քմ մակերեսով ջրային տարածքն աղտոտվել է։ Իրականացվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ, ըստ որի՝ հասցված վնասը կազմում է 946,404 ՀՀ դրամ։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16228

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով