Հարավային Կորեան որոշել է Ուկրաինայից հետ կանչել իր դիվանագիտական անձնակազմի մի մասին՝ Կիևի հետ տարաձայնությունների և Ռուսաստանի օդային հարվածների սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությանը։ Հարավային Կորեայի ԱԳՆ խոսնակ Պակ Դու Սունի խոսքով՝ Ուկրաինան մինչ այժմ դրական քայլեր չի ձեռնարկել՝ կարգավորելու դիվանագիտական վեճը, որը ծագել է հյուսիսկորեացի ռազմագերիներին Սեուլ տեղափոխելու մասին տեղեկությունը հրապարակայնացնելուց հետո։ Սեուլը դժգոհություն է հայտնել այն բանից, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակայնորեն հայտնել է այդ տեղեկությունը։ Չնայած անձնակազմի մի մասի հետկանչին՝ Հարավային Կորեան կշարունակի դիվանագիտական կապերը Ուկրաինայի հետ ժամանակավոր հավատարմատարի միջոցով։ Երկրում կմնան նաև հյուպատոսական բոլոր աշխատակիցները՝ Հարավային Կորեայի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։



