ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մումբայում քննարկել են էներգետիկ համագործակցությունը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Պետքարտուղարն ու նախարարը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ էներգետիկ առևտրի ընդլայնումը կարող է կարևոր դեր խաղալ Հնդկաստանի մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման գործում՝ միաժամանակ բավարարելով նրա զգալի պահանջարկը», – ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Հնդկաստան՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այդ երկրի նկատմամբ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը հետաձգելուց մի քանի օր անց։ Հնդկաստանի արևմտյան Մումբայ և Ջամնագար քաղաքներ երկօրյա այցի ընթացքում Ռուբիոն նախատեսում է հանդիպել կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16240

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով