Թրամփն ընդգծել է այս հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը. Պուտին

ՌԴ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ զրույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը բազմիցս ընդգծել է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ հատկապես ռազմական կորուստների պատճառով։ «Մեր զրույցների ընթացքում, այդ թվում՝ մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ, Թրամփն ընդգծել է այս հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին զինծառայողների շրջանում կրած կորուստների պատճառով»,- ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ խոսքը միայն ռազմական կորուստների մասին չէ, այլև խաղաղ բնակչության կրած տառապանքների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16300

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով