ԵՄ-ն կդիմի Կանադային և Բրիտանիային՝ Ուկրաինային ֆինանսական լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարցով

Եվրամիությունը մտադիր է Կանադայից և Մեծ Բրիտանիայից խնդրել ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ 2027 թվականին Կիևի արտաքին ֆինանսավորման 70 միլիարդ եվրոյի պահանջը բավարարելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ հինգ պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կանադայի և Մեծ Բրիտանիայի հետ նախատեսված գագաթնաժողովների ընթացքում եվրոպացի առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի ֆինանսական կարիքները հոգալու համատեղ ծրագրերը։ Խոսքը պաշտոնական պահանջի կամ պարտադիր համաձայնագրի մասին չէ, այլ գործընկերների ներդրումն ավելացնելու շուրջ բանակցությունների։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը գործընկերների հետ յուրաքանչյուր հանդիպման գլխավոր թեմաներից է դարձել։ ԵՄ-ն այս հարցը բարձրացրել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի, G7-ի, G20-ի և Պարսից ծոցի երկրների հետ քննարկումների ընթացքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16325

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով