2018-ի հեղափոխության կարևորագույն խոստումներից մեկն այն էր, որ Հայաստանում այլևս ոչ ոք չպետք է վախենա իշխանությունից՝ հատկապես ընտրության գնալիս։ Ութ տարի անց մենք կրկին քննարկում ենք նույն խնդիրը․ մարզպետի ազդեցություն, վարչական ճնշումներ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ սպառնալիքներ և ընտրություններ՝ առանց իրական մրցակցության։ Դանիել Իոաննիսյանի հրապարակած աղմկահարույց գրառումներն ու հայտարարությունները քաղաքական բուռն հակադրության պատճառ են դարձել։ Վարչապետ Փաշինյանը խոստանում է պատժել ճնշում գործադրած ցանկացած պաշտոնյայի, ՔՊ մարզպետներն ու պատգամավորները հակադարձում են մեղադրանքներին։ Բայց այս վեճում կա շատ ավելի սկզբունքային հարց․ արդյո՞ք նախկին համակարգի քաղաքական մշակույթը վերադարձել է այն իշխանության ներսում, որն իշխանության եկավ հենց այդ մշակույթը մերժելու խոստումով։ Մեր զրուցակիցը Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանն է։ Այսօր նրա հետ փորձելու ենք հասկանալ՝ գործ ունենք առանձին պաշտոնյաների կամայականությունների՞, թե՞ իշխանության ներսում վերարտադրվող համակարգային խնդրի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



