Պուտինը կուսումնասիրի Ուիթքոֆի առաջարկները. Պեսկով

Վլադիմիր Պուտինը կուսումնասիրի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Սանկտ Պետերբուրգ բերած առաջարկները. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ուիթքոֆը որոշ առաջարկներ է բերել՝ հաշվի առնելով նաև Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումները։ «Լսել ենք, որ Ուիթքոֆը որոշ մշակումներ է բերել, հատկապես՝ հաշվի առնելով Օսլոյում Զելենսկու և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ նրա ունեցած հանդիպումը։ Իհարկե, նախագահը կուսումնասիրի և կգնահատի այդ առաջարկները»,- ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական ծառայությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16338

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով