Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով։ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ ներկայացրել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրներ արտահանումների մասին վիճակագրություն՝ համեմատական անցկացնելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրներ արտահանվել են 475 մլն դոլարի ապրանքատեսակներ, իսկ այս տարվա նույն հատվածում ցուցանիշը կազմել է 717 մլն դոլար։ Պապոյանը ցուցանիշները ներկայացրել է ըստ երկրների. Բուլղարիա՝ աճել է 4,9 անգամ Մալթա՝ աճել է 4,8 անգամ Ավստրիա՝ աճել է 3,1 անգամ Լեհաստան՝ աճել է 3 անգամ Էստոնիա՝ աճել է 2,8 անգամ Սլովենիա՝ աճել է 2,7 անգամ Ֆինլանդիա՝ աճել է 2,5 անգամ Լիտվա՝ աճել է 2,4 անգամ Կիպրոս՝ աճել է 2,2 անգամ Իսպանիա՝ աճել է 2,1 անգամ Շվեդիա՝ աճել է 2 անգամ Չեխիա՝ աճել է 80,4%-ով Խորվաթիա՝ աճել է 71,3%-ով Բելգիա՝ աճել է 40,6%-ով Իռլանդիա՝ աճել է 34,6%-ով Իտալիա՝ աճել է 31,6%-ով Հունգարիա՝ աճել է 31%-ով Լատվիա՝ աճել է 10,9%-ով Ռումինիա՝ աճել է 3,6%-ով Դանիա՝ աճել է 1,4%-ով Սլովակիա՝ նվազել է 1,4%-ով Ֆրանսիա՝ նվազել է 1,6-ով Գերմանիա՝ նվազել է 7,6%-ով Հունաստան՝ նվազել է 10,6%-ով Նիդերլանդներ՝ նվազել է 13,7%-ով Լյուքսեմբուրգ՝ նվազել է 32,3%-ով Պորտուգալիա՝ նվազել է 32,8%-ով:



