«Ուժեղ Հայաստանի»՝ ընտրակաշառքի գործերով անազատության մեջ հայտնվածների մեծ մասն ազատության մեջ է

Ստեփանավանի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ հրապարակված կադրերը քաղաքական հետապնդման և ընտրակաշառքի շուրջ սուր հակադրություն են առաջացրել։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը ընտրական գործընթացին իրավապահների միջոցով միջամտելու մեջ, մինչդեռ հրապարակված տեսանյութերում երևում է կանխիկ գումարների փոխանցում, որը պահանջում է հստակ և համոզիչ բացատրություն։ Բայց Ստեփանավանն ավելի մեծ հարց է առաջադրում՝ արդյո՞ք Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է ոչ միայն վիճարկելու իշխանության գործողությունները, այլև սեփական քաղաքական վարքագծի համար պատասխանատվություն ստանձնելու։ ԵԱՏՄ Հայաստանին զգուշացնում է տնտեսական ծանր հետևանքների մասին, քննարկվում է գազի հնարավոր կտրուկ թանկացումը, վերանայման է ենթարկվում երկաթուղու ռուսական կոնցեսիայի արդյունավետությունը, նոր ատոմակայանի հարցը, Հայաստանը միաժամանակ փորձում է առաջ մղել ամերիկյան ԹՐԻՓՓ նախագիծը։ Այս զարգացումների ֆոնին առանցքային է մի հարց՝ խորհրդարանական ընդդիմությունն ունի՞ Հայաստանի ապագայի սեփական նախագիծը, թե՞ նրա քաղաքականությունը սահմանափակվում է իշխանության յուրաքանչյուր որոշմանը հակադրվելով։ Այսօր մեր զրուցակիցն է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16442

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով