Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը կարծում է, որ ներկայում Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա մինչև հաջորդ շաբաթ կայանալիք Քնեսեթի ընտրությունները։ Այս մասին հաղորդում է իսրայելական 13-րդ հեռուստաալիքը։ «Մենք որևէ նշան չենք տեսնում, որ մինչև ընտրություններն անհրաժեշտ է հարված հասցնել Իրանին։ Եթե հանգենք այն եզրակացության, որ նման հարվածն անհրաժեշտ է, ապա այն կհասցնենք», – ասել է Զամիրը։ Հեռուստաալիքը նշում է, որ Զամիրը վերջերս հրամանատարների հետ անցկացված փակ խորհրդակցության ժամանակ նշել է, որ անհրաժեշտության դեպքում ԻՊԲ-ն պատրաստ է գործել։



