«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հեռուստացույցը։ Իրականացված զննության արդյունքում հեռուստացույցի ներսից՝ հատուկ հարմարեցված թաքստոցից, հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս։ Հեռուստացույցը բերած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500 000 ՀՀ դրամի չափով տուգանքի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16571

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով